«Ոսկե գնդակի» դափնեկիրը 107 հազար դոլար կվճարի մրցավարներին քննադատելու համար

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին տուգանել է 80 հազար ֆունտ ստերլինգով (շուրջ 107 հազար դոլար) մրցավարներին հրապարակային քննադատելու համար, հաղորդում է FA-ի մամուլի ծառայությունը։

«Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի (2:2) hանդիպումից հետո Ռոդրին նշել էր, որ մարդիկ չեն ցանկանում, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթի և մրցավարները պետք է չեզոք լիոնեն իր թիմի խաղերում։ Լսումների ժամանակ իսպանացին ընդունել է իր մեղքը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրին մասնակցել է 24 խաղի ու խփել 2 գոլ։

Leave a comment