ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Գևորգ Հարությունյանը Վալոդյային, Կարեն Աբրահամյանին սպանել է վրեժի շարժառիթով, հետո այրել է հագուստը։ Այս մասին դատական նիստին հայտարարեց մեղադրող դատախազը։
Նշենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատավարության հիմնական փուլը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։
«Գևորգ Հարությունյանը հանցավոր գործողությունն ավարտելուց հետո գնացել է Նարեկ Օհանյանի կողմից նախապես տրամադրված բնակավայր, որից հետո իր հագին եղած հագուստը նետել է մետաղյա տարրայի մեջ և այրել, իսկ գիշերային հեռադիտակը պահել է տան բակում»,- ասաց դատախազը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ