https://arm.sputniknews.ru/20260310/iranum-aveli-qan-200-kin-ev-erekha-e-zvohvel-hakamartutjan-yntacqum-mvohajerani-99674082.html
Իրանում ավելի քան 200 կին և երեխա է զոհվել հակամարտության ընթացքում. Մոհաջերանի
Իրանում ավելի քան 200 կին և երեխա է զոհվել հակամարտության ընթացքում. Մոհաջերանի
Sputnik Արմենիա
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հարվածների թիրախում են հայտնվել շուրջ 100 առողջապահական օբյեկտներ: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T15:09+0400
2026-03-10T15:09+0400
2026-03-10T15:10+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
կին
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0c/88856133_0:6:1280:726_1920x0_80_0_0_f455fdfa76fb679d6e7d325b41131624.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանում ավելի քան 200 կին և երեխա է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։Նա հակամարտության զոհերի վերաբերյալ ընդհանուր տվյալներ չի հայտնել, սակայն ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է ավելի քան 1,3 հազար զոհվածների մասին:Մոհաջերանիի խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել շուրջ 100 առողջապահական օբյեկտներ, ինչպես նաև 16 մեքենա ու շտապօգնության ուղղաթիռ, զոհվել է 11 բուժաշխատող:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0c/88856133_143:0:1280:853_1920x0_80_0_0_d806eff4165bde9896d36384d5910f05.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, կին, երեխա
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, կին, երեխա
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հարվածների թիրախում են հայտնվել շուրջ 100 առողջապահական օբյեկտներ:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանում ավելի քան 200 կին և երեխա է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Հարձակումների ընթացքում 206 կին և երեխա է զոհվել», – ասել է Մոհաջերանին, որի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը:
Նա հակամարտության զոհերի վերաբերյալ ընդհանուր տվյալներ չի հայտնել, սակայն ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է ավելի քան 1,3 հազար զոհվածների մասին:
Մոհաջերանիի խոսքով՝ հարվածների տակ են հայտնվել շուրջ 100 առողջապահական օբյեկտներ, ինչպես նաև 16 մեքենա ու շտապօգնության ուղղաթիռ, զոհվել է 11 բուժաշխատող:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: