Ավստրալիան ապաստան է տրամադրել կանանց Իրանի հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ֆուտբոլի կանանց Իրանի հավաքականի խաղացողներ Զահրու Գանբարին, Զահրե Սաբրալին, Մոնե Հումուդին, Ատաֆե Ռեմեզանիզադեն ու Ֆաթիմե Փասադիդեն Ավստրալիայում անցկացվող Ասիայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո հրաժարվում են վերադառնալ հայրենիք, հաղորդում է Reuters-ը։

Ասիայի գավաթի առաջին տուրի խաղում իրանցի 5 ֆուտբոլիստները չէին երգել ազգային օրհներգը, ինչից հետո հայրենիքում նրանց անվանել էին պատերազմական շրջանի դավաճաններ։

Ավստրալիան ապաստան է տրամադրել նշված 5 ֆուտբոլիստներին։ Նրանք թիմի հյուրանոցից տեղափոխվել են անվտանգ վայր և կլինեն ոստիկանության պաշտպանության ներքո։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիային կոչ էր արել ապաստան տրամադրել կանանց Իրանի հավաքականի 5 ֆուտբոլիստներին՝ նշելով, որ նրանց կարող են սպանել հայրենիք վերադառնալու դեպքում։

Ասիայի գավաթի խմբային փուլում կանանց Իրանի հավաքականը պարտվել է Հարավային Կորեային (0:3), Ավստրալիային (0:4) և Ֆիլիպիններին (0:2) ու դուրս մնացել պայքարից։

Leave a comment