Իրանը շարունակելու է հրթիռային հարվածներն այնքան, որքան անհրաժեշտ է. Արաղչի


Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է՝ Իրանը շարունակելու է հրթիռային հարվածներն այնքան, որքան անհրաժեշտ է:


«ԱՄՆ-ի հետ բանակցություններն այլևս օրակարգում չեն։ Մենք ամերիկացիների հետ շփվելու դառը փորձ ունենք: ԱՄՆ-ը և Իսրայելը չկարողացան հասնել Իրանում ռեժիմի փոփոխության պատերազմի առաջին օրերին, այժմ նրանց գործողություններն աննպատակ են»,- ասել է Արաղչին։


Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետության դիվանագիտական գերատեսչությունից անվանել են հնարավոր հրադադարի պայմանները:


«Հրադադարի առաջին պայմանը հետագա հարձակումների դադարեցումն է։ Մի քանի երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրադադարի հարցով կապ են հաստատել Թեհրանի հետ: Սակայն Իրանը չի գնա այնպիսի հրադադարի, որը, օրինակ՝ վեց ամիս անց կխախտվի»,- նշել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

Leave a comment