Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական


Լուրեր |


ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից:

Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից
80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝
60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել
դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝
67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96), 5 քրեական վարույթ ուղարկվել
է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը` միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես
վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45), 136-ը փոխանցվել
է 2026 թվական (2025-ին՝ 145):

Դատարան ուղարկված 78 քրեական վարույթից 5-ը
քննվել է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի,
11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,
7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 2-ը՝ շորթման, 7-ը՝ խուլիգանության, 12-ը՝ զենքի,
զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 6-ը՝ թմրամիջոցների  օրինական շրջանառության դեմ ուղղված, 20-ը՝ այլ
հանցագործությունների դեպքերի առթիվ:

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։ 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված
հանցագործությունների
վերաբերյալ վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Leave a comment