«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր, Ուկրաինա՝ Հողագործի օր, Ռուսաստան՝ Արխիվների օր, Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր, Լաոս՝ Ուսուցչի օր, Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1868-առաջին անգամ «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից։
1904- ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։
1926- ծնվել է ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։
1935- ծնվել է հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալ յանը։
1945- վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։
1949 – ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։
1986- վախճանվել է ամերիկահայ գրող Արամ Հայկազը։
1988- «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»։
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։
2000 – վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։
2008-ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։
2008- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում, և ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։
2013-նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։
2015-Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա» մրցանակի ստեղծման մասին, որը նախատեսված էր շնորհելու հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։
2020- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:
2021-կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու պատմության շուրջ. Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Դրանից շատ չանցած ուղերձ է տարածել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը՝ հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով և դիմել է վարչական դատարան:
2022- վախճանվել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը:
ԱՇԽԱՐՀ
1503- ծնվել է Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։
1535- իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում՝ Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք, հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։
1628 -ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին՝ բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։
1670 -վախճանվել է գերմանացի ալքիմիկոս, դեղագործ և բժիշկ Իոհաննես Գլաուբերը։
1772- ծնվել է գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։
1804- Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։
1813 -Գերմանիայում սահմանվել է «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։
1832-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։
1861- վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։
1862 -ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։
1872- վախճանվել է իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։
1876 -հեռախոսի ատոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոթսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։
1879-ծնվել է գերմանացի գրող Յակով Վասերմանը։
1893 -Փղոսկրի Ափը դարձել է ֆրանսիական գաղութ։
1905- Լոնդոնում հիմնադրվել է «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։
1910 -Չինաստանում արգելվել է ստրկությունը։
1920- ծնվել է ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիանը։
1940 – ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։
1940- վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։
1945- ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 հազար մարդ։
1952 -Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն հռչակել «ժամանակավոր նախագահ»։
1953- «New York Herald Tribune» թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ «սմայլիկի» նախատիպը։
1958- ծնվել է դերասանուհի Շերոն Սթոունը։
1967 -ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։
1970 -նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան՝ Իսրայելի Քնեսեթը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։
1977-ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի աստղագետների մի քանի խմբեր հայտնաբերել են Ուրանի օղակները։
1982 -տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ. բոլոր 9-ը մոլորակները հավաքվել են Արեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։
2001 – վախճանվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։
2018 -վախճանվել է ֆրանսիացի մոդելիեր, «Givenchy» մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում