https://arm.sputniknews.ru/20260310/taratsashrjanum-eskalaciaji-fvonin-turqian-patriot-hop-hamakarger-e-teghakajel-malatiajum-99667941.html
Տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին Թուրքիան Patriot ՀՕՊ համակարգեր է տեղակայել Մալաթիայում
Տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին Թուրքիան Patriot ՀՕՊ համակարգեր է տեղակայել Մալաթիայում
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Անկարան երկու անգամ հայտարարել է իրանական կողմից արձակված հրթիռները որսալու մասին: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T12:00+0400
2026-03-10T12:00+0400
2026-03-10T12:00+0400
թուրքիա
հակաօդային պաշտպանություն (հօպ)
նատօ
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1140/96/11409626_0:91:1600:991_1920x0_80_0_0_53ae02e50d93fcf6722f3190b448b042.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի ռազմական իշխանությունները հայտնել են Մալաթիայում ՆԱՏՕ-ի Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ և ՀՀՊ) համակարգերի տեղակայման մասին։Երկրի ՊՆ-ից հայտնել են, որ որոշումն ընդունվել է տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների ուժեղացման շրջանակներում։Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ համակարգը կբերվի լիակատար մարտական պատրաստվածության՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։ Անկարան նաև նշել է, որ սերտորեն համակարգում է գործողությունները ՆԱՏՕ-ի և դաշնակից պետությունների հետ՝ շարունակելով հետևել իրավիճակի զարգացմանը և աշխատելով տարածաշրջանային կայունության պահպանման ուղղությամբ։Նշենք, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Անկարան սրացման սկզբից ի վեր երկու անգամ հայտարարել է Իրանից արձակված հրթիռները որսալու մասին:
թուրքիա
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1140/96/11409626_0:0:1423:1067_1920x0_80_0_0_27bac233960e03ca73acaaac0758f609.jpg.webp
թուրքիա, հակաօդային պաշտպանություն (հօպ), նատօ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա, հակաօդային պաշտպանություն (հօպ), նատօ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Անկարան երկու անգամ հայտարարել է իրանական կողմից արձակված հրթիռները որսալու մասին:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի ռազմական իշխանությունները հայտնել են Մալաթիայում ՆԱՏՕ-ի Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ և ՀՀՊ) համակարգերի տեղակայման մասին։
Երկրի ՊՆ-ից հայտնել են, որ որոշումն ընդունվել է տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների ուժեղացման շրջանակներում։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ համակարգը կբերվի լիակատար մարտական պատրաստվածության՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։ Անկարան նաև նշել է, որ սերտորեն համակարգում է գործողությունները ՆԱՏՕ-ի և դաշնակից պետությունների հետ՝ շարունակելով հետևել իրավիճակի զարգացմանը և աշխատելով տարածաշրջանային կայունության պահպանման ուղղությամբ։
Նշենք, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Անկարան սրացման սկզբից ի վեր երկու անգամ հայտարարել է Իրանից արձակված հրթիռները որսալու մասին: