Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձի նկատմամբ: Այս մասին1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Այդ անձինք մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ»,- հայտնեցին կոմիտեից:

Leave a comment