Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունը շուտով կավարտվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական արշավի ընթացքը: Նա հրաժարվել է գործողության ավարտի հստակ ժամկետներ նշել, միայն հստակեցրել է, որ արշավն այս շաբաթ չի ավարտվի: «Ոչ, բայց շուտով»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Միաժամանակ, նա սպառնացել է, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի վերսկսել ուժի կիրառումը Իրանի դեմ, եթե անհրաժեշտ լինի։