Հարձակում Իրանի Խոմեյնի դպրոցի վրա, հարված ԱՄՆ ավիաբազային. իրավիճակը Մերձավոր Արևելքում

https://arm.sputniknews.ru/20260310/hardzakum-irani-khvomejni-dprvoci-vra-harvats-amn-aviabazajin-iravitshaky-merdzavvor-arevelqum-99663012.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99505894_0:0:1280:960_1920x0_80_0_0_d1d7d315615ef1aec272f40c500540d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն

իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Արդեն երկրորդ շաբաթն է՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի Խոմեյնի քաղաքի Հաֆեզի անվան դպրոցին, վնասվել են նաև դպրոցի մոտակայքում գտնվող մի քանի բնակելի տներ: Տեղեկությունը հաղորդում է իրանական Է Fars գործակալությունը: Բացի այդ, ամերիկացի զինվորականները և ՑԱԽԱԼ-ը հարվածել են քաղաքի ուսումնական ճամբարին, առևտրի կենտրոնին և վարչական շենքերից մեկին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնում է Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաների վրա հերթական հարձակման մասին։ Tasnim-ի տվյալներով՝ Բահրեյնում հարվածի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել։

Համացանցում տարածվում են նաև Իսրայելի ուղղությամբ իրականացված հարվածների կադրերը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև Իրանի արևմուտքում իսրայելական արտադրության ԱԹՍ-ների ոչնչացման մասին:

Հորմուզի նեղուցով անցնող նավերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին հակառակ` ծովային հետախուզական տվյալները ցույց են տալիս երթուղու երկայնքով երթևեկության գրեթե լիակատար դադարեցում:

Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ շարունակվող հակամարտության ընթացքում թույլ չի տալու անգամ 1 լիտր նավթ արտահանել տարածաշրջանից ԱՄՆ և Վաշինգտոնի հետ համագործակցող երկրներ։

Sabereen News-ը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում է, որ ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր Հորմուզի նեղուցն անցնելու լիակատար իրավունք և ազատություն կստանա, եթե հետ ուղարկի ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին։

Հավելենք, որ ըստ The Washington Post-ի՝ Իրանի դեմ հարձակումներն ԱՄՆ-ին արդեն արժեցել են 5.6 միլիարդ դոլարի զինամթերք։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն խորտակել է 46 իրանական ռազմանավ։ Թրամփը նաև հայտարարել էր, թե ԱՄՆ-ն զավթելու փոխարեն նախընտրում է ոչնչացնել Իրանի ռազմանավերը, քանի որ այդպես «ավելի զվարճալի է»։

Leave a comment