Կրեմլը Պուտին-Թրամփ զրույցը գնահատել է գործնական, կառուցողական և անկեղծ։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Ուկրաինայում կարգավորման բանակցությունները։ Կրեմլը հայտարարել է, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական է եղել։ Առաջնորդները բովանդակալից և օգտակար մտքեր են փոխանակել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և անդրադարձել Վենեսուելայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերին։ Պուտինը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված Իրանում հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ Նա նաև բարձր է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերը Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։ Թրամփը հետաքրքրություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության հնարավորինս արագ ավարտի հարցում՝ հրադադարի և երկարաժամկետ կարգավորման միջոցով։