Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նա ելույթով հանդես կգա Եվրոպական խորհրդարանում | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։
     Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
     Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»:

Leave a comment