Քանի ԵՄ-ն դուռը չի փակել. Պուտինի հայտարարությունը էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ

https://arm.sputniknews.ru/20260309/qani-em-n-dury-chi-pakel-putini-hajtararutjuny-energetik-resursneri-veraberjal-99656795.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Путин заявил о необходимости полностью прекратить поставки энергоресурсов в Европу, за исключением Венгрии и Словакии

Sputnik Արմենիա

Путин заявил о необходимости полностью прекратить поставки энергоресурсов в Европу, за исключением Венгрии и Словакии

2026-03-09T20:53+0400

true

PT1M54S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99656046_205:0:1158:715_1920x0_80_0_0_709396563728ffdf19982c31e1086b9d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, ռուսաստան, մերձավոր արևելք, նավթ, գազ, էներգակիր, եվրոպա

վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, ռուսաստան, մերձավոր արևելք, նավթ, գազ, էներգակիր, եվրոպա

Բաժանորդագրվել

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցից կախված նավթի արդյունահանումը սպառնում է ամբողջությամբ դադարել արդեն առաջիկա ամսվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու փորձերը հարվածի տակ կդնեն վառելիքաէներգետիկ համաշխարհային շուկան, կծնեն նավթի և գազի գների աճ։ Այս մասին նավթի և գազի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը զգուշացնում էր, որ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու փորձերը, անշուշտ, կխախտեն երկարաժամկետ ներդրումային ծրագրերը»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Նրա խոսքով՝ 2025 թվականին Հորմուզի նեղուցով անցել է նավթի համաշխարհային ծովային արտահանման մոտ մեկ երրորդը։

«Հորմուզի նեղուցով օրական մոտ 14 մլն բարել է անցել, որից մոտ 80 տոկոսն ուղղվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ: Այժմ այդ երթուղին փաստացի փակ է», – ասել էՊուտինը՝ հավելելով, որ նեղուցի օգտագործման հետ կապված նավթի արդյունահանումը կարող է ամբողջությամբ կանգ առնել արդեն առաջիկա ամսում։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել էնավթի համաշխարհային գների ավելի քան 30% աճի։

Պուտինը հայտարարել է Եվրոպա էներգառեսուրսների մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու անհրաժեշտության մասին, բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ ԵՄ երկրները նախատեսում են ապրիլի 25-ից սկսած լրացուցիչ սահմանափակումներ մտցնել ռուսական ածխաջրածինների, այդ թվում՝ հեղուկացված բնական գազի գնման վրա, մինչև 2027 թվականին նման մատակարարումների լիակատար արգելք։ Մենք չպետք է սպասենք, որ Եվրոպան «ցուցադրաբար փակի դուռը» էներգամատակարարման վրա, այլ ծավալները տեղափոխենք այլ շուկաներ։ Ռուսական էներգետիկ ընկերությունները պետք է օգտվեն նավթի գների ներկայիս իրավիճակից», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Նշենք, որ էներգակիրների համաշխարհային շուկաներում բարդ իրավիճակի մասին Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր լրագրող Պավել Զարուբինի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը։ Նա նշել էր, որ ներկայիս իրավիճակը նախևառաջ արևմտյան երկրների համակարգային սխալի արդյունք է, ինչպես նաև հիշեցրել էր Ուկրաինայի մասին, որը Եվրոպայում վառելիքի պակասի պայմաններում հարձակվում է գազատարների վրա:

Leave a comment