ԱՄԷ–ում ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան

Բաժանորդագրվել

Աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

«Երկու զինծառայողներ իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով»,- ասված է ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավիավթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:

Leave a comment