Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի անապատում։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ Կրկին հայտարարում ենք, որ ցանկացած սպառնալիքի դեմ վճռականորեն և առանց վարանելու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Բոլորի շահերից է բխում ուշադրություն դարձնել Թուրքիայի նախազգուշացումներին այս հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։