Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին

Քաղաքականություն

09.03.2026 | 15:55

Լիբանանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Բեյրութի հարավային արվարձաններին օդային հարված է հասցվել, այն բանից հետո, երբ Իսրայելը զգուշացրել է, որ թիրախավորելու է «Հըզբոլլահ»-ի հետ կապված ընկերության մասնաճյուղերը, գրում է France 24-ը։

AFP TV-ի կադրերում երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորման հենակետ հանդիսացող տարածքից։

Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական բանակը զգուշացրել էր, որ հարվածելու է «Ալ-Քարդ ալ-Հասան»-ի՝ «Հըզբոլլահ»-ի հետ կապված ֆինանսական ընկերության մասնաճյուղերին, որը հիմնականում գործում է խմբավորման հենակետերում։

Միաժամանակ, AFP-ի փոխանցմամբ, հզոր պայթյուններ են լսվել Թեհրանում։

Դեռևս պարզ չէ Իրանի մայրաքաղաքում հարվածների հստակ թիրախը, սակայն պայթյուններ են լսվել քաղաքի մի քանի շրջաններում, հաղորդում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ հայտարարելով, որ իսրայելական ուժերը հարավային Լիբանանի մի գյուղի «անօրինականորեն» հարվածել են սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment