ԱՄՆ-ն դեռևս լուրջ գործողություններ չի սկսել Իրանի դեմ՝ ռազմական արշավի խնդիրներն իրականացնելու համար, CBS News-ին տված հարցազրույցում ասել է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Սա միայն սկիզբն է։ Մենք դեռ նույնիսկ պատշաճ կերպով չենք սկսել այս արշավը»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։
Նրա խոսքով՝ ամերիկյան կարողությունները զգալիորեն գերազանցում են Իրանի կարողություններին։