Նավերի շարժը Հորմուզի նեղուցում գրեթե ամբողջությամբ կանգ է առել

Նավերի շարժը Հորմուզի նեղուցով գրեթե ամբողջությամբ դադարել է: Այս մասին հայտնում է Joint Maritime Information Center-ը:

Նավերի ազդանշանների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցնող նավերի թիվը նվազել է մինչև միանիշ մակարդակ։ Վերջին 24 ժամում հաստատվել է միայն երկու առևտրային նավի անցումը նեղուցով, ընդ որում՝ դրանք եղել են բեռնատար նավեր, ոչ թե նավթատար տանկերներ։

«Սա փաստացի նշանակում է առևտրային նավագնացության գրեթե լիակատար դադարեցում», – նշում են JMIC-ում։

Հորմուզի նեղուցը կարևորագույն ուղի է հումքային ապրանքների՝ նավթից մինչև պարարտանյութերի տեղափոխման համար։ Այն փաստացի փակվել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով։ Տասնյակ ամբողջությամբ բեռնված նավթային և գազային տանկերներ մնացել են կանգնած Պարսից ծոցում, քանի որ անցումը նեղուցով չափազանց վտանգավոր է դարձել, հատկապես այն բանից հետո, երբ մի քանի նավեր արդեն ենթարկվել են հարձակումների։

Leave a comment