Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ԱԽ նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։
ԱԽ նիստին մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: