Բելգիայի Լիեժ քաղաքում սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Քաղաքականություն

09.03.2026 | 13:15

Բելգիայի Լիեժ քաղաքում մարտի լույս 9-ի գիշերը սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է VRT-ն՝ հղում անելով ոստիկանությանը, գրում է Meduza-ն։

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում։ Զոհեր չկան, սակայն գույքային վնասը «նշանակալի» է եղել, հաղորդում է VRT-ն։ Շենքի ճակատային մասի ապակիները կոտրվել են, վնասվել են նաև փողոցի մյուս կողմում գտնվող շենքերի ապակիները։

Լիեժի քաղաքապետ Վիլի Դեմեյերը միջադեպն անվանել է «հակասեմականության ծայրահեղ բռնի ակտ», որը «հակասում է Լիեժի՝ մյուսների նկատմամբ հարգանքի ավանդույթին»։

«Անընդունելի է, որ դրսից հակամարտությունները ներթափանցեն մեր քաղաք»,- հայտարարել է Դեմեյերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment