ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետած անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հասարակություն

09.03.2026 | 12:30

Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ ահաբեկչության հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Factor.am-ին նաև հայտնի դարձավ, որ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք՝ մարտի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մի քաղաքացի այրվող առարկա նետում ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ, ինչից հետո դարպասի մոտ կրակ է բռնկվում։

ՆԳՆ-ից նույն օրը հայտնել էին, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Ի դեպ, Քննչական կոմիտեից չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և ինչու է նման քայլի դիմել։

Արփի Հակոբյան

Leave a comment