Թուրքիայի հարավում երկրաշարժ է եղել

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):

Հասանելի տվյալների համաձայն՝ սեյսմիկ իրադարձությունը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:21-ին:

Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա։ Այն զգացվել է նաև մոտակա շրջաններում։

Զոհերի կամ ենթակառուցվածքների վնասների մասին հաղորդագրություններ չկան։

–00—ՅՄ

Leave a comment