https://arm.sputniknews.ru/20260309/baqun-versksel-e-irani-het-bernapvokhadrumnery-vorvonq-yndhatvel-ein-ats-neri-pattsharvov-99628150.html
Բաքուն վերսկսել է Իրանի հետ բեռնափոխադրումները, որոնք ընդհատվել էին ԱԹՍ-ների պատճառով
Բաքուն վերսկսել է Իրանի հետ բեռնափոխադրումները, որոնք ընդհատվել էին ԱԹՍ-ների պատճառով
Sputnik Արմենիա
Բեռնափոխադրումները վերսկսվել են երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T11:22+0400
2026-03-09T11:22+0400
2026-03-09T11:22+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
նախիջևան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352852_0:83:1600:983_1920x0_80_0_0_cb8c54ddf41b776d1407c446561896b6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանը Իրանի հետ սահմանին վերականգնել է բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների ընկնելուց հետո։ Որոշումը կայացվել է նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Բաքուն Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ և Իրանի դեսպանին կանչել է բացատրությունների համար: Միաժամանակ Ալիևը նշել է, որ Բաքուն չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել Իրանի հետ:Իրանի ԱԳՆ–ն հերքել է Թեհրանի մասնակցությունն այդ միջադեպին։
նախիջևան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352852_90:0:1510:1065_1920x0_80_0_0_94cdc39e835ef49919a0c31f174379a9.jpg.webp
անօդաչու թռչող սարք (աթս), նախիջևան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, բեռնափոխադրում
անօդաչու թռչող սարք (աթս), նախիջևան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, բեռնափոխադրում
Բեռնափոխադրումները վերսկսվել են երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանը Իրանի հետ սահմանին վերականգնել է բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների ընկնելուց հետո։ Որոշումը կայացվել է նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 9-ի առավոտից վերականգնվել է բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ երկկողմանի և տարանցիկ փոխադրումները, հայտարարել է երկրի կառավարությունը։
Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Բաքուն Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ և Իրանի դեսպանին կանչել է բացատրությունների համար: Միաժամանակ Ալիևը նշել է, որ Բաքուն չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել Իրանի հետ: