Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները պետական սահմանով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախարարների կաբինետը։ Նշվում է, որ այսօր ժամը 10:00-ից վերսկսվել է պետական սահմանով բեռնափոխադրումների համար նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ տարանցիկ բեռնափոխադրումը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախարարների կաբինետը ժամանակավորապես դադարեցրել էր բեռնափոխադրումները Իրանի հետ պետական սահմանով։ Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով Նախիջևանի վրա Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։