Իրանում ընտրվեց նոր գերագույն առաջնորդը – Azat TV

​Փորձագետների խորհրդի կողմից Այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին ընտրվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ: Նա նահատակված առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի որդին է:

Իրանի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների ղեկավարությունը պաշտոնապես հավատարմության երդում է տվել երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատրաստ է հետևել նոր առաջնորդին՝ ընդգծելով միասնության անհրաժեշտությունը այս դժվարին ժամանակներում։ Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին նշել է, որ Մոջթաբա Խամենեին ունի բավարար կարողություններ երկիրը ղեկավարելու համար և կոչ է արել ամբողջ ազգին միավորվել նոր առաջնորդի շուրջ։

Leave a comment