Հույն առակագիր Եզոպոսը մի սիրուն առակ ունի լեզվի մասին` երբ ուսուցիչը պատվիրում է նրան գնել աշխարհի ամենահամեղ ուտելիքը, նա գնում է շուկա և …

Հույն առակագիր Եզոպոսը մի սիրուն առակ ունի լեզվի մասին` երբ ուսուցիչը պատվիրում է նրան գնել աշխարհի ամենահամեղ ուտելիքը, նա գնում է շուկա և առնում լեզու: Իսկ երբ պատվիրում է գնել աշխարհի ամենավատ բանը, նորից գնում է շուկա և առնում լեզու` բացատրելով, որ մեր կյանքի հիմքը լեզուն է, աշխարհի ամենալավ բաներն ասվում և արվում են լեզվով, բայց ամենավատ բաները` կեղծիք, գժտություն, պատերազմներ, պառակտում…նույնպես ասվում և արվում են լեզվի միջոցով:

Հիմա այս առակը իմպլեմենտացնելով և կապելով օրվա խորհրդի հետ, ուզում եմ ասել, որ հայ կանայք մեր հասարակության առողջ մտածող, ամենաուժեղ, ամենահամարձակ, ամենախելացի հատվածն են: Շատ հայ տղամարդիկ զիջում են շատ հայ կանանց իրենց որակներով: Հայ կանանց վրա է մեր երկրի փրկության ու զարգացման հույսը: Չկա բնության մեջ ավելի կատարյալ էակ, քան խելացի, ուժեղ, համարձակ կինը, որը պատրաստ է անգամ իր անձը զոհել` հանուն իր երկրի ու իր զավակի:

Բայց վերջին տարիներին մենք տեսնում ենք նաև հայ կնոջ մեկ այլ տեսակ` պաշտոնի ու մանդատի մեռած, ցանկացած նողկալի հրահանգ կատարելու պատրաստ, ստրուկի պես իշխանությանը ծառայող, փողի ու նյութականի գերի: Սրանց շարքերում լկտի ու անդաստիարակ կանանց պակաս չկա, որոնք կարող են դեմքը ծամածռելով, ցինիկ լեքսիկոնով, փրփուրը բերանին Արման Թաթոյան ու Լևոն Տեր Պետրոսյան քննարկել, Սամվել ու Նարեկ Կարապետյաններին վիրավորել, կաթողիկոսին ավազանի անունով և դու-ով դիմել: Սրանց մեջ կան նորահայտ բլոգերներ ու քաղաքագետներ, ում խոսքը լսելիս ուղղակի սրտխառնոց ես ունենում: Սրանցից ոմանք համակարգեր են ղեկավարում` ամեն օր օրենք ու Սահմանադրություն տրորելով: Եվ նրանցից ոմանք երբեմն ավելի ստորաքարշորեն են ծառայում վերադասին, քան ցանկացած տղամարդ պաշտոնյա… դա է պատճառը, որ նրանց տեսակարար կշիռը Փաշինյանի կաբինետում օրեցօր ավելանում է:

Շնորհավորելով բոլոր լավ կանանց Մարտի 8-ը, չեմ կարող շնորհավորել այս կանանց, որոնք խայտառակում են կնոջ կոչումն ու տեսակը…

ՀԳ Նկարում մեր ընտանիքի կանայք են: Անհամեստություն անեմ` մեկը մեկից ուժեղ ու հանրության համար պիտանի մարդիկ` մեր 86- ամյա տատիկի գլխավորությամբ:

Source

Leave a comment