Revolut-ը ԱՄՆ-ում բանկային լիցենզիայի հայտ է ներկայացրել

Revolut-ը ԱՄՆ-ում ազգային բանկի լիցենզիա ստանալու հայտ է ներկայացրել, հաղորդում է Finextra-ն: 

Revolut-ը հրաժարվել է ամերիկյան բանկ գնելու նախնական ծրագրից՝ Թրամփի վարչակազմի օրոք բանկային լիցենզավորման նկատմամբ կարգավորող պահանջների մեղմացման ֆոնին:

Ամերիկյան ուղղությունը ղեկավարելու համար Revolut-ը ԱՄՆ-ում գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ջեթին Դյուրանսոյին: Նա նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Capital One եւ Visa ընկերություններում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր գլոբալ աճի ռազմավարության առանցքային հիմնասյունն է: Ազգային բանկի լիցենզիայի հայտ ներկայացնելը կարեւոր հանգրվան է մեր նպատակին հասնելու ճանապարհին՝ ստեղծել աշխարհում առաջին իսկապես գլոբալ բանկային հարթակը: Այդ լիցենզիան մեզ հնարավորություն կտա ունենալ ուղիղ վերահսկողություն՝ անհրաժեշտ նորարարություններն արագացնելու եւ միլիոնավոր ամերիկացիներին Revolut-ի ծառայությունները մատուցելու համար», – նշել է Revolut-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նիկ Ստորոնսկին: 

Լիցենզիա ստանալու դեպքում Revolut-ը կկարողանա զգալիորեն ընդլայնել իր գործունեությունը ԱՄՆ-ում՝ ստանալով ուղղակի հասանելիություն վճարային ենթակառուցվածքին եւ եկամտի նոր աղբյուրներին՝ քարտային եւ վարկային գործառնություններից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Leave a comment