Թեհրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարվածներ հասցնել նմանատիպ թիրախներին Իրանում, զգուշացրել է «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը։
«Ակնկալում ենք, որ իսլամական երկրների կառավարությունները որքան հնարավոր է շուտ կզգուշացնեն հանցավոր Միացյալ Նահանգներին և սիոնիստական ռեժիմին՝ զերծ մնալ նման քայլերից, որպեսզի պատերազմի կրակը ավելի չբորբոքվի։ Հակառակ դեպքում տարածաշրջանում կլինեն նմանատիպ գործողություններ»,- IRIB-ը մեջբերել է շտաբի հայտարարությունը։
Երկրի ԱԳՆ-ում ընդգծել էին, որ հարձակումը հավասարազոր է Իրանի քաղաքացիների դեմ քիմիկական պատերազմին, քանի որ մթնոլորտ են արտանետվում վտանգավոր թունավոր նյութեր։
Իրանական հրամանատարության ներկայացուցիչները նշել են, որ իրենք մինչ այժմ զերծ են մնացել նման մակարդակի պատասխան հարձակումներից, թեպետ ունեն տեղեկատվություն վառելիքաէներգետիկ ամբողջ ենթակառուցվածքի մասին։
«Եթե պատրաստ եք դիմանալ նավթի ավելի քան 200 դոլար արժողությամբ 1 բարելի դիմաց գնին, ապա շարունակեք խաղը»,- հավելել են «Խաթամ ալ-Անբիայում»։