Ինչ իրավիճակում կհայտնվեր ՀՀ-ն, եթե չլիներ օգոստոսի 8-ի համաձայնությունը. փորձագիտական գնահատական


Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը կարողանում է պահպանել հավասարակշռությունը և չներքաշվել հակամարտության մեջ: Փորձագետների գնահատականն է:


Մասնագետները նկատում են, որ սա հնարավոր է դարձել օգոստոսի 8-ի համաձայնության շնորհիվ:


Հայկական խորհրդի նախագահի դիտարկմամբ՝ վերջին հարյուրամյակների պատմության մեջ չի եղել մի այսպիսի նախադեպ, երբ մեր ամբողջ տարածաշրջանում պատերազմ է, և Հայաստանը, հայ ժողովուրդը զոհ չեն դառնում:


Հենց այս կերպ գործնականում ապացուցվում է վաշինգտոնյան համաձայնությունների կարևորությունն ու նշանակությունը:


Վերլուծաբանների գնահատմամբ, եթե վաշինգտոնյան համաձայնությունը չլիներ, այսօր Հայաստան-Ադրբեջան բախման իրական սպառնալիք կլիներ, այնինչ միանգամայն այլ իրավիճակ է: Մեր երկիրը կարող է միջազգային տրանզիտ առաջարկել Բաքվին:


Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

Leave a comment