Իրանի ԱԳՆ-ն նավթային պահեստների վրա հարձակումները համերել է քիմիական պատերազմ հայտարարելու հետ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վառելիքի պահեստների վրա հարվածները համարժեք են քաղաքացիական բնակչության դեմ «քիմիական պատերազմի» հայտարարմանը։ Սա է Իրանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը։

«Վառելիքի պահեստների վրա այս հարձակումները համարժեք են ոչ այլ ինչին, քան Իրանի քաղաքացիական բնակչության դեմ կանխամտածված քիմիական պատերազմին»,- X-ում գրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա բացատրել է, որ վառելիքի պահեստների վրա հարվածները առաջացնում են վտանգավոր նյութերի և թունավոր նյութերի արտանետում` թունավորելով քաղաքացիական բնակչությանը։ Նա հավելել է, որ այս բնապահպանական և մարդասիրական աղետի հետևանքները չեն սահմանափակվի Իրանի սահմաններով։

Մարտի 8-ին Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են հանգեցնել թթվային անձրևի։ Նավթային պահեստներում պայթյունների հետևանքով մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ թունավոր ածխաջրածիններ, ծծմբի օքսիդներ և ազոտի օքսիդներ։

Leave a comment