Իրանը Ռուսաստանից օգնություն է ստանում տարբեր ուղղություններով․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանից օգնություն է ստանում տարբեր ուղղություններով։

«Նրանք մեզ օգնում են տարբեր ուղղություններով», – NBC-ին ասել է Արաղչին՝ հավելելով, որ ինքը որևէ տեղեկություն չունի հետախուզական օգնության մասին։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, և հայտնի դարձավ վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Leave a comment