«ՀՀ իշխանությունն ուղեղն անջատած ավտոբուսում պարում է՝ խելքից զուրկ, աշխարհից կտրված». Նաիրի Հոխիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի կառավարական ուժերը Ադրբեջանից պահանջել են երկրից վտարել Իսրայելի հատուկ ծառայություններին, որոնք տարիներ շարունակ գործում են այնտեղ և տվյալներ հավաքում Իրանի դեմ’ միաժամանակ աննտեղից նախաձեռնելով տարբեր սադրանքներ։
     2020-ից հետո իսրայելական հատուկ ծառայությունները առավել շատ տեղակայվել են Արցախի գրավյալ Հադրութ և Կովսական քաղաքների տարածքում։ Այդ մասին բազմաթիվ անգամ անդրադարձել ենք ինչպես մենք, այնպես էլ իրանական կողմը։
     Հիմա առավել ակնհայտ է, որ պատերազմի շարունակվելու դեպքում հավանաբար հաջորդ իրանական հարվածը լինելու է Հադրութի ու Կովսականի ուղղությամբ։ Հայկական զինված ուժերը պետք է սրան պատրաստ լինեն և ադրբեջանական ու թուրքական սադրանքներից զգուշանան։
     Իսկ Հայաստանի իշխանությունը ուղեղն անջատած ավտոբուսում պարում է՝ խելքից զուրկ, աշխարհից կտրված»:

Leave a comment