Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման գործում. ՓԾ տնօրեն


ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:


 


Ուղերձում ասվում է.


 


«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։


 


Փրկարար ծառայությունում կանայք կարևոր դեր ունեն համակարգի զարգացման և հանրության անվտանգության ապահովման գործում։


 


Ձեր ամենօրյա աշխատանքը, նվիրումն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը նպաստում են մարդկանց կյանքի պաշտպանությանն ու անվտանգության ամրապնդմանը։


Կանանց ներկայությունը համակարգում նպաստում է ոչ միայն ծառայության մասնագիտական ներուժի զարգացմանը, այլև բարձրացնում է Փրկարար ծառայության նկատմամբ հասարակության վստահությունը։


 


Վստահ եմ, որ ձեր փորձը, գիտելիքներն ու նվիրված աշխատանքը հետագայում ևս շարունակելու են նպաստել Փրկարար ծառայության արդյունավետ գործունեությանը և նոր հաջողություններին։


 


Կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն, քաջառողջություն և անսպառ եռանդ»։


 

Դիտումների քանակ2

Leave a comment