Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է 16 ինքնաթիռների ոչնչացման մասին՝ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի ռմբակոծման հետևանքով։
ՑԱԽԱԼ-ի հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են գիշերը։
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ թիրախ են դարձել նաև իրանական մի քանի կործանիչներ, որոնք սպառնալիք էին Իսրայելի ՌՕՈւ-ի՝ Իրանի օդային տարածքում գտնվող ինքնաթիռների համար։