Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

Հանրապետության տարածքում`

Մարտի 8-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a comment