Պատերազմի հետևանքով դեպի Հայաստան ո՞ր ուղղություններից են չվերթերը չեղարկվել

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և մի շարք երկրների օդային տարածքների փակման հետևանքով շարունակում են չեղարկվել դեպի Երևան և Երևանից իրականացվող մի շարք թռիչքներ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից պարզեցինք, որ չեղարկվել են Երևան-Դոհա, Երևան-Աբու Դաբի, Երևան-Շարժա,  Երևան-Դուբայ և հակառակ ուղղությամբ չվերթերը։

Մասնավորապես, 2 չվերթ չեղարկվել է Դոհայից (QATAR ավիաընկերություն), 2-ը՝ Ադու Դուբայից (Air Arabia), 1 չվերթ՝ Շարժայից (Air Arabia),  2 չվերթ չեղարկվել  և 1-ն էլ ուշացել է Դուբայից (Fly dubai)։

Հիշեցնենք, որ «Flydubai» ավիաընկերությունը մարտի 7-11-ի չվեթները չեղարկել է մասնակի. յուրաքանչյուր օր ծրագրվում է իրականացնել 1 չվերթ:

Մարտի 4-ին, 5-ին և 6-ին ավիաընկերությունը իրականացրել է 4 ուղիղ չվերթ Դուբայ-Երևան- Դուբայ ուղղությամբ՝ Դուբայից Երևան տեղափոխելով ավելի քան 650 ուղևորի։

Թռիչքի տևողությունը մեկ ուղղությամբ կազմել է մոտ 6 ժամ:

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment