Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է Դուբայ-Երևան թռիչքը | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է․ «Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը:
     Այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)
     ԱԳՆ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ. այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին: Խնդրում ենք հետևել ավիաընկերության կողմից թարմացվող տեղեկություններին:
     Հիշեցնում ենք նաև, որ մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում»։

Leave a comment