Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն

Հասարակություն

07.03.2026 | 11:33

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Վիետնամում ՀՀ դեսպանությունը (դեսպանը՝ համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) տեղեկացնում է՝ Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։ Ա

«4 մարդ մարտի 7-ին կմեկնի Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։

7-ը մարտի 9-ին վերադառնալու է Հայաստան Հոշիմին-Ուրումչի-Երևան երթուղիով, ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալուն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից  ի վեր Մերձավոր Արևելքի օդային տարածքն ամբողջությամբ կամ մասնակի փակ է, ավիաընկերությունները հիմնականում չարտերային չվերթներ են իրականացնում՝ օդանավակայաններում մնացած տարբեր երկրների քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար։

Leave a comment