Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հասարակություն

07.03.2026 | 11:00

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ․ գրառմամբ տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։

– Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։

– Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։

Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։

«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից  ի վեր Մերձավոր Արևելքի օդային տարածքն ամբողջությամբ կամ մասնակի փակ է, ավիաընկերությունները հիմնականում չարտերային չվերթներ են իրականացնում՝ օդանավակայաններում մնացած տարբեր երկրների քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար։

Leave a comment