«Ատրպատականցի բժիշկը վերադառնում է Իրան՝ կռվելու Իսրայելի դեմ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տարբեր լրատվամիջոցներում արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետից, որոնցում լրագրողը խոսում է պատերազմի պայմաններում հայրենիք վերադարձող իրանցիների հետ։

Առնվազն երկու նման ռեպորտաժներում խոսողները թյուրքախոս ատրպատակցիներն են, որոնց այս օրերին էլ մեզանում հաճախ սխալմամբ կոչում են Իրանի «ադրբեջանցիներ» և որոնց նաև երեկվա իր հոխորտալից բարբաջանքում գրեթե ապստամբության կոչ էր անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։

Կատարյան «Ալ-Ջազիրայի» եթերում Թուրքիայից իր հայրենիք՝ Իրան, վերադարձող թավրիզաբնակ ատրպատականցի բժիշկը նշում է, որ գնում է անհրաժեշտության դեպքում կռվելու Իսրայելի դեմ մինչև վերջին շունչը և արյան վերջին կաթիլը»։

Leave a comment