Իրանի հետ գործարք չի լինի, նրանք պետք է անվերապահորեն հանձնվեն. Թրամփ


Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչնչացրել են Իրանի հրթիռային կայանքների մեծ մասը, ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի մարտական հզորությունը թուլանում է։ «Նրանց անհրաժեշտ կլինի մոտ 10 տարի՝ վերականգնվելու համար», – կարծիք է հայտնել նախագահը: Թրամփը խոսել է Իրանում իշխանափոխության մասին:


 


«Իրանի հետ գործարք չի լինի, նրանք պետք է անվերապահորեն հանձնվեն: Դրանից և նոր ընդունելի առաջնորդի/առաջնորդների ընտրությունից հետո մենք մեր հրաշալի և քաջ դաշնակիցների ու գործընկերների հետ անխոնջ կաշխատենք՝ ապահովելու, որ Իրանն այլևս չգտնվի փլուզման եզրին, դառնա տնտեսապես ավելի ուժեղ: Իրանը մեծ ապագա կունենա…


 


Ես պետք է մասնակցեմ Իրանի նոր առաջնորդի թեկնածուի ընտրության գործընթացին: Խամենեիի որդին հարմար և լուրջ թեկնածու չէ։ Մի քանի մարդ կա, որ լավ գլուխ կհանի երկրի ղեկավարման գործից»,- ասել է Թրամփը:


 


Մանրամասները՝ տեսաշարում։

Leave a comment