ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԵՄ-ն օրինական թիրախ կդառնա, եթե պատերազմի մեջ մտնի։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի դեմ ռազմական գործողությանը եվրոպական երկրների մասնակցության դեպքում դրանք կդիտարկվեն որպես հակամարտության կողմ։ Թեհրանից նախազգուշացրել են, որ ԵՄ երկրների ցանկացած ուղղակի ռազմական մասնակցություն ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից կհամարվի պատերազմի ակտ՝ բոլոր հետեւանքներով:
Ավելի վաղ եվրոպական անվտանգության ծառայությունները նաև հայտնել էին կիբերհարձակումների, դիվերսիաների և ահաբեկչական սպառնալիքների ռիսկերի աճի մասին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին: