Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։


Շիրակի մարզում տեղում է ձյուն։ 


Գեղարքունիքի մարզի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Leave a comment