Կայացել է ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանությունը

ՀՖՖ գրասենյակում մարտի 6-ին կայացել է ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Վիճակահանության արդյունքներով՝ 8 թիմերը բաժանվել են 4 զույգերի և կպայքարեն 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, որտեղ նրանց կմիանան ֆուտզալի Ա Լիգային մասնակցող 12 թիմեր։

Ֆուտզալի Հայաստանի գավաթին կմասնակցի 28 թիմ։ Մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ից։ Խաղերը կանցկացվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանության արդյունքները

«Ֆ.Կ. Տոբակո» – «Արարատ-Ջունիոր»

ՀԽՄ – «Սպորտինգ Երևան»

«Մանոր Մատրիքս» – ՀՊՏՀ «Համալսարանական հավաքական»

«Գուգարք» – «Արարատ-26»

 

Leave a comment