Իրանցի զինվորականները մարտի 6-ի առավոտյան հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, որպեսզի վրեժ լուծեն Իրանի հարավում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար, հայտնել Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
ԻՀՊԿ-ն նշել է, որ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցում, Թել Ավիվում գտնվող ամերիկյան և իսրայելական բազաներին, հարձակման են ենթարկել Բեն Գուրիոն օդանավակայանը և Հայֆայի ռազմական կենտրոնները: