«Մի քանի երկրներ միջնորդական ջանքեր են սկսել ձեռնարկել»․ Փեզեշքիան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ մի քանի երկրներ միջնորդական ջանքեր են ձեռնարկել: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Մենք հանձնառու ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության, բայց մենք նաև առանց տատանվելու պաշտպանում ենք մեր երկրի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը: Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատեցին Իրանի ժողովրդին և հրահրեցին այս հակամարտությունը»,- գրել է նա։

Փեզեշքիանը չի մանրամասնել, թե որ երկրներն են ձեռնարկել այդ ջանքերը կամ արդյոք Իրանն ընդունել է այն:

Leave a comment