Հունիսի 7-ին Փաշինյանին ուղարկելու ենք անվերադարձ հանգստի, Հայաստանին պետք է նոր առաջնորդ

Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, վախենում է այն պահից, երբ Հայաստանի քաղաքացիները վերջնականապես կմերժեն թույլ և ձախողված կառավարումը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը:

«Հայաստանը չի կարող կառավարվել թույլ Նիկոլ Փաշինյանով, այս երկրին պետք է ուժեղ առաջնորդություն, հստակ ռազմավարութուն և վստահություն ապագայի նկատմամբ: Հենց այս պատճառով է, որ շատ մարդիկ իրենց հույսը կապում են Սամվել Կարապետյանի հետ, նա մարդ է, ով ստեղծել է մեծ բիզնես, ունի միջազգային կապեր ու գիտի, թե ինչպես բանակցել ու կառուցել ուժեղ տնտեսություն:

Չնայած Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմանների պահպանության՝ ոչ ոք չի կարող խոչընդոտել մեր իրավունքը ունենալ ուժեղ Հայաստան, ոչ ոք չի կարող լռեցնել մեր ժողովրդի ձայնը: Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին ուղարկելու ենք երկարատև և անվերադարձ հանգստի, Հայաստանին պետք է նոր ազգանունով՝ նոր առաջնորդ»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

—00—ՄԱ

Leave a comment