Ճապոնիան հայտնել է Իրանում իր երկրորդ քաղաքացու ձերբակալման մասին

Քաղաքականություն

06.03.2026 | 14:05

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում ձերբակալվել է իր երկրորդ քաղաքացին՝ պահանջելով ազատ արձակել երկու ձերբակալվածներին էլ։ Գերատեսչությունը հաստատել է, որ երկրորդ անձը ձերբակալվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներից առաջ։

ԱԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալվածն անվտանգ է և լավ առողջական վիճակում, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, այդ թվում՝ երբ է ձերբակալվել և արդյո՞ք դա կապված է անցյալ ամիս ճապոնացի լրագրողի ձերբակալության հետ։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Ռադիո Ֆարդա»-ի և Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ նա ճապոնական NHK հանրային հեռարձակողի Թեհրանի բյուրոյի ղեկավար Շիննոսուկե Կավաշիման է։

Լրագրողը ձերբակալվել է հունվարի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից և տեղափոխվել Թեհրանի հյուսիսում գտնվող կալանավայր, փետրվարի 26-ին հայտնել էր Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)՝ հղում անելով անանունության պայմանով աղբյուրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment