Խորքային իմաստով այդ քարոզչությունը հայ-իրանական բարեկամության դեմ է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Երևի ժամանակն է, որ Հայաստանն էլ «ինոագենտների» մասին օրենք ընդունի:

Բաքվի իշխանական մամուլը տարփողում է, թե Իլհամի «երկաթե բռունցքի ահից Իրանը Ադրբեջանի հետ սահմանից զորքերը կամ խոր թիկունք է ուղարկել, կամ իջեցրել բունկերներ», մի քանի հայ «խայռենասեռ»-ներ էլ ֆեյսբուքում գրում են, թե «ադրբեջանա-իրանական պատերազմ է սկսվել, Կապանում մարդիկ սարսափահար են»:

Փաստորեն, նրանք Իլհամի «երկաթե բռունցքի» նույն գովքն են անում, ինչ՝ Ալիևին ենթակա մամուլը: Խորքային իմաստով, այդ քարոզչությունը հակաիրանական է, հայ-իրանական բարեկամության դեմ է»:

Leave a comment